Ֆրանսուհի թավջութակարուհուն վերադարձրել են 1.3 մլն դոլար արժողությամբ երաժշտական գործիքը
Ֆրանսուհի թավջութակահար Օֆելյա Գայարին վերադարձրել են 19-րդ դարին պատկանող գողացված երաժշտական գործիքը, որի արժեքը գնահատվում է 1.3 մլն եվրո: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ֆրանսիական աղբյուրը:
«Առավոտյան ես անանուն զանգ ստացա. ինձ ասացին, որ թավջութակը գտնվում է տան մոտ կայանված մեքենայում: Ես այն գտա հետևի նստելատեղին դրված», - պատմել է ֆրանսուհին:
Նշվում է, որ թավջութակարուհու մեքենայի պատուհաններից մեկը կոտրված է եղել: Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը կարծիք է հայտնել, որ երաժշտական գործիքը վերադարձրել են, քանի որ նման արժողությամբ իրերը դժվար է վաճառել:
Հիշեցնենք, որ թավջութակի առևանգման մասին ֆրանսուհին հայտնել էր նախօրեին:










